Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը վտանգավորության աստիճանը հաղթահարել է

Հովիկ Աբրահամյանը վտանգավորության աստիճանը հաղթահարել է
20.05.2014 | 14:00

Այս պահին ԱԺ-ում ԿԲ նախագահի փակ գաղտնի քվեարկություն է ընթանում, որին զուգահեռ քննարկման դրվեց կառավարության ծրագիրը: «Ծրագիրը շարունակական է: Այն ՀՀԿ-ի ձևավորած կառավարության ծրագիր է, ապահովելու է արդեն իսկ առկա ռազմավարական ծրագրերի միտումները, սակայն ունի նոր ասելիք` դրանք իրագործելու մեխանիզմների առումով: Շատ հակիրճ կբնութագրեի կառավարության ծրագիրը` իրատեսական, խստապահանջ, ականջալուր»,- ասաց վարչապետը և բոլոր ոլորտների համար բավականին «գայթակղիչ» խոստումներ տվեց:

Երեսուն տասնյակից ավելի պատգամավորներ հերթագրվեցին հարցի համար: Սա զարմացրեց Հովիկ Աբրահամյանին և նա նետեց. «Բա նախկին վարչապետին ինչո՞ւ էսքան հարց չէիք տալիս»:
Առաջին հարցի իրավունքը Արամ Մանուկյանինն էր: Նա կենտրոնացավ ծրագրի քաղաքական մասի վրա, բայց նախապես հայտարարեց, որ որքան Տիգրան Սարգսյանին էր հարցեր ուղղել, նույնքան և ավելի դժվար նաև Հովիկ Աբրահամյանին է ուղղելու: Պատգամավորը, վկայակոչելով Սահմանադրությունը, հարցրեց, թե կառավարությունում չկա՞ն նախարարներ, որոնք ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում: Մանուկյանը նաև շեշտեց, որ հանրությունը շատ վատ է վերաբերվում վարչապետի կադրային նշանակումներին, արդյոք նա՞ է առաջարկել, թե նախագահն է այդ կադրերին ընտրել: «Երկու պատասխանն էլ Ձեզ համար վտանգավոր է»,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը: «Ես վտանգավորության աստիճանը վաղուց եմ հաղթահարել, մնում է, որ Դուք հաղթահարեք,- հակադարձեց Հովիկ Աբրահամյանը,-Սահմանադրությունը կարդացել եք, բայց այնտեղ հստակ գրված է, չէ՞, որ վարչապետի առաջարկով է նախագահը նշանակում»: Առաջին հարցի հետ կապված էլ շեշտեց, որ որևէ տեղեկություն չունի, թե նախարարներից որևէ մեկը ձեռնարկատիրությամբ է զբաղվում: «Եթե նման մարդիկ կան, ապա կառավարությունից կհեռացվեն: Ինչ վերաբերում է կադրերին, ապա եթե նույնիսկ Ձեզ` պարոն Մանուկյան, նշանակենք, մարդիկ կգտնվեն, որ կասեն վատ կադր եք ընտրել: Դրա համար կարևոր սկզբունք է եղել, որ կադրերը լինեն պրոֆեսիոնալ: Մենք ժամանակ չունենք, որ դանդաղենք: Հաշվի եմ առել նրանց փորձը»:
Պատասխանն ակնհայտորեն դուր չեկավ Արամ Մանուկյանին, հատկապես, իրեն նշանակելու առումով: «Մենք էն գլխից ասել ենք, որ որևէ կառավարության հետ մտադիր չենք պատասխանատվություն վերցնելու: Էն, ինչ Դուք ասացիք, վերահսկիչ որոշ պաշտոնների առնչությամբ, մեզ հանեք, մենք ձեզ հետ երբեք այդ դաշտում չենք համագործակցի»,- շեշտեց պատգամավորը` նկատելով, որ հանրությունը վարչապետին գնահատական կտա այդ կադրերին պաշտպանելու համար: «Ձեր կոպիտ սխալներից մեկը կադրային նշանակումներն էին և եթե ինչ-որ մարդկանց մեջ սկզբից հույս կար, որ ինչ-որ բան կանեք, այդ նշանակումներով հերքեցիք Ձեր նախնական խոստումները»,- փաստեց պատգամավորը և կոչ արեց ավելի ուշադիր հետևել մամուլի հրապարակումներին, որպեսզի իմանա, թե իր կադրերը ինչով են զբաղվում:
Պարզվեց, որ մամուլով Աբրահամայնը չի կարող «կողմնորոշվել» ու «ճիշտ աշխատել», քանի որ, ըստ նրա, անհիմն տեղեկությունները շատ են: «Հասկանում եմ Ձեր մտահոգությունը, որ մենք կարող ենք լավ աշխատել, և կառավարությանը քննադատելու շատ հնարավորություն չունենաք: Կաշխատենք քիչ սխալներ թույլ տալ, որ քննադատելու հաճույք ձեզ չպատճառենք»: Այս քաղաքական երկխոսությանը միջամտեց Գալուստ Սահակյանը: «Մեր բախտը բերել է, որ չեք ուզում մեր և ժողովրդի հետ աշխատել»,- ասաց նա, ինչի առնչությամբ Արամ Մանուկյանը մեկնաբանություն պահանջեց: «Մեկնաբանելու եմ, դրա համար հարկավոր է ոչ ջրիկ հարցեր տալ: Մեր տեսքը ձեր դուրը չի գալիս, դա այլ խնդիր է»,- ասաց Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ